AZAD Pharmaceuticals

TOMORROW’S MOLECULES TODAY

Մեր մասին

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությանը ներկայացնում է ջեներիկ դեղերի ակտիվ դեղաբանական բաղադրիչները (ԱԴԲ) և ավարտուն դեղերը ԱՊՀ երկրներում, Վարաստանում, Ուկրաինայում և Իրանում, ինչպես նաև ունի նոր ձեռքբերումներ առողջապահության, գյուղատնտեսության, անասնաբուժության և գիտության ոլորտներում:

Լաբորատորիա

Ակտիվ դեղագործական բաղադրիչների քիմիական սինթեզի նոր, մատչելի և արդյունավետ եղանակների հետազոտություն, մշակում և վերջիններիս արտադրության մեջ ներդնում

Ագրո

Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսական թունաքիմիկատների գրանցում, ներմուծում, մարկետինգ և վաճառք

Վետ

Հայատանում անասնապահության և ընտանի կենդանիների պատշաճ խնամքի խթանում

Մուսման

Հայաստանում և Վրաստանում դեղերի գրանցում, մարկետինգ, ինչպես նաև բարձրորակ և մատչելի դեղերի ներմուծում և վաճառք

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ լավ հարթակ է հանդիսանում եվրոպական արտադրանքը տարածաշրջանում ներկայացնելու համար

ԱԶԱԴ Լաբորատորիա

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ գիտահետազոտական լաբորատորիան հիմնադրվել է 2014 թվականին, իսկ փաստացի փորձարարական գործունեությունը սկսվել է 2015 թվականի կեսերից: Ի սկզբանե լաբորատորիայի ստեղծման հիմնական նպատակն էր համաշխարհային դեղագործական շուկայում մեծ պահանջարկ ունեցող օնկոլոգիական, օֆտալմոլոգիական, հակավիրուսային և հակաբակտերիալ ուղղվածության ջեներիկ դեղերի ակտիվ դեղաբանական բաղադրիչների (ԱԴԲ) քիմիական սինթեզի, նոր և մատչելի ուղիների որոնումը, ստացված արդյունքների հիման վրա համապատասխան արտադրական տեխնոլոգիաների մշակումը: Լաբորատորիայում մշակված տեխնոլոգիայով արտերկրում արդեն իսկ արտադրվում են մի շարք ԱԴԲ-ներ և ստացվել են համապատսախան միջազգային արտոնագրեր: Լաբորատորիայում լուրջ ուշադրություն է դարձվում գիտության զարգացմանը, մասնավորապես, համապատասխան նախագծերի շրջանականերում ստացված գիտական արդյունքները հրապարակվել են միջազգային գիտական պարբերականներում, իսկ լաբորատորիայի աշխատակիցները զեկուցումներով են հանդես եկել մի շարք գիտական կոնֆերանսներում:

ԱԶԱԴ Ագրո

ԱԶԱԴ Ագրո-ի առաքելությունն է խթանել գյուղատնտեսությունը Հայաստանում և Վրաստանում: Հայաստանում գործում է 2015 թվականից, իսկ 2018 թվականից՝ Վրաստանում: ԱԶԱԴ Ագրո-ն զբաղվում է տարբեր եվրոպական թունաքիմիկատներ արտադրող ընկերություններից ապրանքի ներկրմամբ և իրացմամբ՝ հանդիսանալով որոշ արտադրողների բացառիկ ներկրողը Հայաստանում և Վրաստանում:

ԱԶԱԴ Վետ

ԱԶԱԴ Վետ-ը գործում է 2021 թվականից: Իրականացում է համաշխարհային արտադրողների որակյալ եվ մատչելի ապրանքների ներմուծում, վաճառք, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվական սեմինարների կազմակերպում և անցկացում: Հիմնական ուղվածությունը անասնաբուժական (գյուղատնտեսական եվ ընտանի կենդանիների, թռչունների, ձկների) դեղերի, դեղորայքի, վիտամինների, խնամքի պարագաների, կերերի եվ կերային հավելումների ներմուծումն ու վաճառքն է: Կենդանիների առողջության որակյալ եվ հուսալի ապահովմամբ, «մեկ առողջության» գաղափարի շուրջ համախմբվածությունը հետագայում հնարավորություն կընձեռի հանրային առողջապահության անասնաբուժական ոլորտների աշխատանքներն իրականացնել առավել նպատակային ու միջազգային մոտեցումներին համահունջ: ԱԶԱԴ Վետ-ը հանդիսանում է` չեխական «Bioveta», ռուսական «Goros21», լեհական «Biofactor» հանրահայտ ապրանքանիշերի ներկայացուցիչը Հայաստանում:

ԱԶԱԴ Մուսման

ԱԶԱԴ Մուսման-ը գործում է 2010թ.-ից` նպատակ ունենալով Հայաստան ներմուծել յուրահատուկ և որակյալ դեղամիջոցներ: Մուսման-ը մասնագիտացված է դեղորայքների վաճառքի, գրացման ինչպես նաև՝ դեղերի և բժշկական պարագաների շուկայի ուսումնասիրության մեջ: 2015թ.-ից ի վեր Մուսման-ը ներկայացված է նաև Վրաստանում և համագործակցում է վրացական շուկայում առկա խոշոր դեղատնային ցանցերի հետ: Մուսման-ի բիզնես մոդելն է. գտնել ամբողջ աշխարհում այնպիսի գործընկերներ, որոնք ունեն յուրահատուկ դեղամիջոցներ և հասանելի դարձնել այդ դեղամիջոցները ԱՊՀ երկրներում:

Հետադարձ կապ

Հասցե՝

Հայաստան, 2413, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, Վանահովիտ
թաղամաս, 8 տուն

Էլ-փոստ

Սիրով սպասում ենք ձեր հարցերին